ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին, առողջությանը հասցված վնասի հատուցմանը կուղղվի 34.7 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման նպատակով 2022-ին կուղղվի 34.7 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ աշխատանքի եւ սոցիալական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով նախարարությանը հատկացվելիք բյուջեին:

«Ներկայացվել է 579.9 մլրդ դրամի հայտ, որը 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 76.7 մլրդ դրամով: Սակայն սրանից 36.2 մլրդը՝ կուտակային հատկացումների մասնակցի կենսաթոշակային հաշվին, իսկ 34.7 մլրդը՝ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն է»,-ասաց Մկրտչյանը:

Նա ներկայացրեց պարգևավճարների և պատվովճարների ծրագրի վերջնական արդյունքը՝ առանձին կատեգորիայի քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը:

Ծրագրի 2020-ի փաստացի ծախսը կազմել է 11 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը՝ 34 հազար 521 անձ: 2021-ի պետբյուջեով այս նպատակով հատկացված է եղել 11.3 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը կանխատեսված է եղել 36 հազար 437 անձ: 2022 թվականի համար այս մասով նախատեսվում է 11 մլրդ դրամ՝ 35 հազար 430 շահառուի համար:

Մյուս ծրագիրը անապահով սոցիալական խմբերի վերաբերում է աջակցությանը: «2022-ի համար նախատեսվել է 30 մլրդ 921 մլն 306 հազար դրամ: 2020-ի ծախսը եղել է 30 մլրդ 797 մլն 536 հազար դրամ, իսկ 2021-ի պետբյուջեով այս նպատակի համար հատկացված եղել է 37 մլրդ 188 մլն 32 հազար դրամ»,- ասաց նախարարը:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը