Հայաստանը մտադիր է իր արտադրած «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութն առաջիկայում արտահանել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտահանման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ եվրոպական ինտեգրման եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Սերտ համագործակցության արդյունքում Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի հետ արդեն ունենք վերջանական հաստատված և Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը: Քննարկում ենք այդ պատվաստանյութի արտահանման ու Հայաստանում օգտագործման ֆինանսական պայմանները»,– ասաց Քերոբյանը:

Դեռևս 2021 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈՒՆՀ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ եւ հայաստանյան առաջատար «Լիկվոր» դեղագործական ընկերությունը հայտարարել էր կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության մասին:

Հայերեն العربية English Русский Türkçe

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ