Տնտեսություն

Քննարկվում է Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ նշանակելու հարցը

1 րոպեի ընթերցում

Քննարկվում է Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ նշանակելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննարկվում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ նշանակվելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդոք ճի՞շտ են լուրերը, որ Տիգրան Ավինյանը նշանակվելու է այդ պաշտոնում:

Հարությունյանը նախ նշեց, որ երբ լուծումները կլինեն, բոլորը կիմանան: Հարցին, թե արդյոք այդ հարցը քննարկվու՞մ է, նա ասաց. «Այո, քննարկվում է: Նա քաղաքական թիմի անդամ է: Եվ պետք է լինեն մարդիկ, որոնք լավագույնս Հայաստանի շահերը կներկայացնեն տվյալ կազմակերպությունում»:

Անդրադառնալով ավելի վաղ Ավինյանի՝ բիզնեսի և քաղաքականության տարանջատման մասին արած հայտարարությանը՝ նա ասաց, որ տարբեր փուլերում տարբեր քննարկումներ եղել են, և յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը: Ավինյանը շարունակում է մնալ քաղաքական թիմի անդամ, վարչության անդամ: Հարությունյանը շեշտեց՝ վերջին քաղաքական գործընթացներում Ավինյանը ներգրավված է եղել: Նա հորդորեց մութ էջեր չփնտրել Ավինյանի հայտարարությունների մեջ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում