1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «Տոտենհեմ»-ի մամուլի ծառայությունը: Լոնդոնյան ակումբն այսուհետ կմարզի իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:
«Ուրախ եմ, որ վերադառնում եմ մարզչական աշխատանքի և նորից Պրեմիեր լիգայում: Անհամբեր եմ աշխատանքի անցնելուն և վճռական եմ տրամադրված»,-ասել է մասնագետը:
Ավելի վաղ, «Տոտենհեմ»-ը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել էր Նունու Սանտուին: