Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 1-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:

«Ալեն Սիմոնյանը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունները բոլոր բնագավառներում՝ վստահություն հայտնելով, որ դեսպանի առաքելությունը նոր լիցք կհաղորդի բարեկամական կապերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապի և հաղորդակցության վարչությունից:

Հանդիպմանը կարեւորվել է միջխորհրդարանական բազմակողմ համագործակցությունը, որին իր նպաստը կբերի միջխորհրդարանական բարեկամական խմբերի արդյունավետ գործակցությունը: Այս համատեքստում անդրադարձ է եղել Ազգային ժողովում ձեւավորված հայ-իտալական բարեկամական խմբի ծրագրերին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հատկանշական է համարել հայ-իտալական խորհրդարանական օրակարգերի կյանքի կոչումը:

Կողմերը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին եւ այլ անձանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը երախտագիտությամբ ընդգծել է Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձեւի կարեւորությունը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Հանդիպմանը արձանագրվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում հայ-իտալական արդյունավետ համագործակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում