Սոնա Ռուբենյանը և Վահագ Ռաշը ներկայացրել են «Պար պսակի» երգի տեսահոլովակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոնա Ռուբենյանը և Վահագ Ռաշը ներկայացրել են «Պար պսակի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի հեղինակը Պարգև Տեր-Պողոսյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սոնայի հետ համագործակցության, երգի և տեսահոլովակի ստեղծման պատմությունը ներկայացնելով՝ Վահագ Ռաշը նշել է. «2015-ին որոշեցի Միսաք Մեծարենցի բառերով գրված «Համբույրի Մը Մեջ» երգը ներկայացնել զուգերգով, որի երաժշտության հեղինակը հայրս է։ Իմ լավ ընկերներից մեկն առաջարկեց Սոնայի հետ կատարել, խոսեցինք, պայմանավորվեցինք նրա հետ և երգը կյանքի կոչեցինք։ Այն շատ սիրվեց. հավանողներից մեկը քաղաքական գործիչ Ամահիտ Բախշյանն էր: Լսելով այդ երգը՝ նա հիշել էր շատերի կողմից մի մոռացված երգ, որը հետագայում ներկայացվեց որպես «Պար Պսակի» երգ։ Այն Անահիտ Բախշյանի ընտանիքի խորհրդանիշն էր դարձել մինչև կյանքի կոչելը։ Նրանց բոլոր միջոցառումները անցել էին այս երգի ուղեկցությամբ։ Լսելով մեզ՝ նա հասկացել էր, որ երգին կարելի է նոր շունչ հաղորդել ու առաջարկեց ինձ և Սոնային կատարել այն»:

Նա պատմում է, որ լսել են երգը, հավանել և կյանքի կոչել։ 2016 թվականին տեղի է ունեցել երգի պրեմիերան։ Երգը սիրվել է և դարձել շատերի հարսանեկան արարողության մի մասնիկը։

«Երգի շնորհիվ նաև գտանք հեղինակին և նրա ընտանքի հետ նույնպես բարեկամացանք։ 2021 թվականի ամռանը Անահիտ Բախշյանը նորից առաջարկով զանգահարեց և հայտնեց, որ ցանկանում են տեսահոլովակ ներկայացնել։ Նրա ընտանիքի՝ քույրերի և եղբոր հովանավորությամբ ստեղծվեց այս գեղեցիկ հոլովակը, որն է՛լ ավելի գեղեցկացրեց ու ամբողջացրեց երգը»,-շեշտում է Ռաշը:

Երգի հեղինակ Պարգև Տեր-Պողոսյանի աղջիկը՝ Գեղարփին, տեսնելով կատարումը և տեսահոլովակը՝ հիացմունքի խոսքեր է հղել. «Այնքան հաճելի, այնքան գեղեցիկ, եթերային, թափանցիկ էր, որ լսում ես ու չես հագենում. կարծես երգը դեռ շարունակվում է գլխումդ, լուռ ընկղմվում ես անուրջների մեջ. կեցցե՛ք: Խորին շնորհակալություններս պրեմիերային շունչ ու հոգի տվող մասնակիցներին: Սիրելի Տիկին Անահիտ, ինչքան երախտապարտ եմ Ձեզ: Հայրս շատ էր ուզում և միակ երազանքն էր իր երգերը տպագրվեն և մատուցվեն, լսելի դառնան»:

Հեղինակի մյուս դուստրը` Ազնիվը և Անահիտ Բախշյանի ԱՄՆ-ում բնակվող քույրը` Հեղինեն, ներկա էին երգի պրեմիերային։

Հայերեն

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը նորմալ է համարում մեկամսյա մարզումներից հետո Հայաստանի առաջնությունում գրանցած արդյունքը

Կտեղափոխվեմ այն քաշային կարգ, որը կլինի օլիմպիական. Գոռ Սահակյան

Պաշտոնյաները և դպրոցականները Տերյանի 140-ամյակի առթիվ ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում

Մեծ Մասրիկի անասնագոմերից մեկում բռնկված հրդեհը մարվել է, կենդանիները տարհանվել են

Փրկարարները մարել են Գյումրու սպորտային համալիրներից մեկի տանիքում բռնկված հրդեհը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունում հայտնի դարձան ևս երեք քաշային կարգերի չեմպիոնները

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է 2025 թվականի առաջին նորեկին

Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը «Al-Beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներն են

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, կցրտի 2-5 աստիճանով

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն արժանացել է նաև Producers Guild of America Awards-ի գլխավոր մրցանակին