Աթենա Մանուկյանը երաժշտասերներին նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հունահայերգչուհի,երգահանԱթենա Մանուկյանը,որը եվրատեսիլյան Chains On You երգով կարճ ժամանակամիջոցում նվաճեց հայ երաժշտասերների սրտերը, երկրպագուների դատին է հանձնելOMG երգը:

Երգի երաժշտության հեղինակներն Աթենա Մանուկյանն ու դիջեյ Պակոն են, խոսքերը գրել են Աթենա Մանուկյանն ու Աննեմարի Էյֆելդը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը Գրեգ Ստոիկոսն է, արդեն երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում է:

Եվրոպայում ճանաչում վայելող Աթենան մասնակցել է բազում միջազգային մրցույթների, երգեր է հեղինակել, երգ գրել «Եվրատեսիլ 2005»-ի հաղթող Ելենա Պապարիզուի համար:

2007 թվականին Աթենան Հունաստանում մասնակցել է This Is What’s Missing միջազգային երաժշտական մրցույթին և շահել առաջին մրցանակը։ Մեկ տարի անց՝ 2008-ին, To Fili Tis Aphroditis երգով մասնակցել է Հունաստանի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախընտրական փուլին:

2011 թվականին թողարկվել է երգչուհու առաջին սինգլը՝ Party Like A Freak-ը, որը միանգամից հիթ է դարձել Հունաստանում և միլիոնավոր դիտումներ ունի YouTube-ում: Երգի համար նա երկու անգամ առաջադրվել է Video Music Awards-ի: 2012 թվականին թողարկվել է երգչուհու հերթական՝ I Surrender սինգլը, որը շատ արագ դարձել է տարվա ամառային լավագույն հիթերից մեկը։

Աթենան 2018-ին որպես հրավիրյալ արտիստուհի հանդես է եկել բրիտանական X Factor-ում, որին անդրադարձել են բազում ամսագրեր ու թերթեր: Նա հիացրել է ժյուրիի անդամներ Սայմոն Քոուելին, Ռոբի Ուիլյամսին և Այդա Ֆիլդսին:

2020 թվականին հաղթել է հայաստանյան«Դեպի Եվրատեսիլ» նախընտրական մրցույթում և պատրաստվում էր իր հեղինակած Chains On You երգով մասնակցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, սակայն ստուգատեսը չեղարկվեց կորոնավիրուսի պատճառով:

Հայերեն

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը

Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել 131 քաղբանտարկյալի

Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից

ՃՏՊ Վայոց ձորի մարզում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից

Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Հորմուզի նեղուցը հայտարարել իր տարածքը