Տնտեսություն

Կառավարությունն օժանդակում է ջերմոցային մասնավոր տնտեսության զարգացմանը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունն օժանդակում է ջերմոցային մասնավոր տնտեսության զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրեց «ՆԱԿԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ նախագծի հիմնավորման, «ՆԱԿԻ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են ՀՀ Արագածոտնի մարզում ջերմոցների կառուցման համար։ Ջերմատնային կոմպլեքսը համապատասխանում է լավագույն եվրոպական փորձին և համարվում է ժամանակակից բոլոր ստանդարտներին համապատասխան: Արդեն իսկ իրականացվել է 160մլն. ՀՀ դրամի կապիտալ ներդրում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 53 մլն դրամի ներդրում նոր ջերմոցի կառուցման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2022 թվականի ավարտը ստեղծել 3 նոր աշխատատեղ` մինչև 55,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի 50%-ը Ընկերությունը նախատեսում է արտահանել ՌԴ, ջերմոցի կառուցումն ավարտելուց հետո՝ 2023 թվականից։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 34 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․7 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում