Հասարակական

Փաշինյանը վերահաստատում է՝ Փայլասարի հատվածում որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը վերահաստատում է՝ Փայլասարի հատվածում որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է, որ սահմանապահ զորքերը Փայլասարի հատվածում շարունակում են ծառայություն իրականացնել այն դիրքերում, որտեղ սկսել են իրականացնել 2020-ի դեկտեմբերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հարցին:

«ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը երեկ այս դահլիճում պատգամավորներին պարզաբանում է տվել և արձանագրել է, որ որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և սահմանապահ մեր ծառայությունը ծառայություն է իրականացնում այն դիրքերում, որը եղել է նախկինում»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ այդ առիթով ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, սահմանապահ զորքերի հրամանատարը դռնփակ ռեժիմով նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին:

«Այս հատվածում սահմանապահ զորքերը ծառայություն սկսել են իրականացնել 2020-ի դեկտեմբերից: Եվ 2020-ի դեկտեմբերին ինչ դիրքերում եղել ենք, այսօր էլ շարունակում ենք մնալ»,-ասաց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում