Փոխոստիկանապետը պարզաբանել է հին նմուշի անձնագրերը երկու տարի ժամկետով տրամադրելու նպատակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է հին նմուշի անձնագրերը տրամադրել երկու տարի ժամկետով՝ միայն մինչև 2023 թվականի սկիզբը, որից հետո ներդրվելու է նոր կենսաչափական անձնագրերի համակարգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստի ընթացքում«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը նկատեց՝ շատ բուռն արձագանք է ստացել անձնագրի վավերականության ժամկետը 2 տարով սահմանափակելու կարգավորումը: Նա խնդրեց պարզաբանել այդ սահմանափակման իմաստը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հիշեցրեց՝ այդ սահմանափակումը դեռ չի գործում, դա նախագիծ է: «Առաջարկվում է հին նմուշի անձնագրերը, այն է՝ կառավարության 821 որոշմամբ սահմանված անձնագրերը հետայսու տրամադրել 2 տարի ժամկետով: Հետայսուն ևս բավականին հարաբերական է: Նախատեսում ենք, որ հաջորդ տարվանից 2022-ի վերջից կամ 2023-ի սկզբից ներդրվելու է լիովին նոր կենսաչափական անձնագրերի համակարգ, որով կառավարության 821 որոշմամբ սահմանված անձնագրերի գործունեությունը լիովին դուրս է գալու: Այս երկու տարին ընդամենը 1-անգամյա բնույթ է կրում, միայն մինչև 2023-ի սկիզբ: Դրանից հետո կրկին տրվելու են 10 տարի ժամկետով»,-պարզաբանեց Ֆիդանյանը:

Նա շեշտեց՝ խոսքը վերաբերում է բացառապես 821 որոշմամբ սահմանված հին նմուշի անձնագրերին, կենսաչափական անձնագրերի մասով 10 տարի ժամկետը պահպանվում է:

Հայերեն

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով

Արայիկ Հարությունյանը կշարունակի գործունեությունը Ազգային ժողովում՝ դառնալով «Քո պատգամավորը»

Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը

ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից