Հայաստանում հանգստի օրերին քաղաքակիրթ աշխարհի հետ ոչ մի կոմունիկացիա չի ստացվում. Խաչատուր Սուքիասյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գնահատմամբ՝ քաղաքակիրթ աշխարհի հետ ոչ մի կոմունիկացիա չի ստացվում այն օրերին, որոնք հանգստյան են Հայաստանում, այսպիսով պատգամավորը կողմ է Ամանորին ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուքիասյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

«Քաղաքակիրթ աշխարհի հետ ոչ մի կոմունիկացիա չի ստացվում այս օրերին, որոնք հանգստի օր են եղել Հայաստանում: Մենք դրանով շատ մեծ կորուստներ ենք ունենում»,-ասաց Խաչատուր Սուքիասյանը:

Ըստ Սուքիասյանի՝ օրենքի ընդունումից անմիջապես հետո արդյունք չի լինի, դա կզգացվի տարիների ընթացքում: «Կրթված մարդիկ, որոնք հասկանում են տնտեսագիտությունից, պատկերացում են բիզնեսը, արտաքին աշխարհը, սոցիալական խնդիրը, շատ վատ պատկերացում են ունենալու այսօրվա ԱԺ-ի մեր քննարկումներից: Մարդը 1-2 օր մնում է տանը, չգիտի, ինչ անի: 7 օրով մնում էին տանը, ոչ մի համակարգ չէր գործում»,-ասաց պատգամավորը:

ՔՊ-ից Վաղարշակ Հակոբյանն էլ ասաց. «Ես համոզված եմ, որ մեր քաղաքացիների մեծ մասը կողմ կլինի այս մշակութային փոփոխությանը ու հնարավորությանն՝ ավելի շատ աշխատելու»

Ըստ նրա՝ կան ոլորտներ, օրինակ բանկային ոլորտը, առողջապահական ոլորտը, որոնցում 7-8 օր հանգիստը խնդիր է առաջացնում:

Բայց, այնուամենայնիվ, պատգամավորը մտահոգություն ևս հայտնեց, որոնք բարձրաձայնել են տարբեր մարդիկ: «Դա վերաբերում է հյուրանոցային բիզնեսին: Կարծում եմ՝ կգտնվի այնպիսի դրույթ, որը կհիմնավորի, որ այս օրերն աշխատանքային դարձնելը էական վատթարացում չի բերի տուրիստական գոտիների բիզնեսին: Բայց ես առաջարկում եմ սրա մասին շատ խոսել ու հիմնավորումներն ավելի պատշաճ ներկայացնել, որպեսզի այս լավ օրենքը հասու լինի ՀՀ քաղաքացիներին»,-ասաց պատգամավորը:

Նախագծով առաջարկվում է աշխատանքային դարձնել հունվարի 2-5-ը և 7-ը:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres