Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոս կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Կարալամբոս Պետրիդեսին:

«Հանդիպմանը կողմերը փաստել են երկու երկրների միջեւ փոխըմբռնման ու փոխաջակցության առկայությունը, հատկապես բարձր է գնահատվել միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման շուրջ: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների միջեւ ռազմաքաղաքական երկխոսությանը, որն իրականացվում է երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով հանդիպումների ընթացքում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ ԱԺ տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ խոսելով Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայից՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի սկզբունքային դիրքորոշման եւ Արցախի ժողովրդին աջակցության համար՝ կարեւորելով արցախահայությանը 2020թ-ին տրամադրված մարդասիրական եւ ֆինանսական օժանդակությունը: Հիշատակվել է նաեւ 2020թ. հոկտեմբերի 9-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձեւի միաձայն ընդունումը:

Կողմերը կարեւորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ձեւաչափում հնարավորությունների արդյունավետ կիրարկումը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին