Արցախի ստեղծագործական դպրոցներին երաժշտական գործիքներ կնվիրվեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի տուն թանգարանում հոկտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա Moscow Classic Ensemble-ի աշնանային համերգը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգի ավարտին կկայանա երաժշտական գործիքների հանդիսավոր հանձնումը, որոնք նվիրվելու են Արցախի ստեղծագործական դպրոցներին:

Նախաձեռնությունը մեկնարկել է դեռևս այս տարվա օգոստոսի 13-ին, Գառնիի տաճարի մոտ տեղի ունեցած Moscow Classic Ensemble-ի՝ «Երեխաները ուզում են նվագել» բարեգործական երեկոյի ընթացքում:

Դասական երաժշտության մեծ համերգի նպատակը 44-օրյա պատերազմից հետո Արցախից եկած երեխաների համար երաժշտական գործիքներ գնելուն միտված դրամահավաքն էր: Կատարվել էր որոշակի ուսումնասիրություն և ընտրվել էր երկու դպրոց ՝ Երաժշտական ակադեմիական և Շուշիի արվեստի դպրոցները, որոնք այժմ ստիպված են գրեթե զրոյից վերականգնվել: Դպրոցներն ունեն հարյուրավոր աշակերտներ, որոնք ուզում են շարունակել երաժշտական կրթությունը:

Այդ դպրոցների համար ձեռք են բերվել բոլոր անհրաժեշտ երաժշտական գործիքները:

«Երեխաներն ուզում են նվագել» բարեգործական երեկոն բազմաթիվ արձագանքներ է ստացել երեխաների աջակցությամբ զբաղվող կազմակերպություններից: Որոշվել է այս անգամ ևս կազմակերպել երեխաների ստեղծագործությունների ցուցահանես, այն երեխաների, որոնց ընտանիքները տուժել են պատերազմական գործողությունների ընթացքում:

Աշնանային համերգի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի բոլոր աշխատանքերը կվաճառվեն` տաղանդավոր երեխաներին ու նրանց ընտանիքներին օգնելու նպատակով: Համերգի մուտքն անվճար է:

Moscow Classic Ensemble-ի աշնանային բարեգործական համերգի շրջանակներում տեղի կունենա հայտնի ռուս երաժիշտ և ՌԴ վաստակավոր արտիստ Ստանիսլավ Ալեքսանդրովիչ Կատենինի վարպետության դասը, որին կմասնակցեն Երևանի պետական կոնսերվատորիայի սաները:

Հայերեն Русский Türkçe

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի. ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը

Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ

ՀՀ վարչապետը Հեղափոխության օրվա առիթով շնորհավորել է Եգիպտոսի նախագահին

Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ

Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ

Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին

Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը

ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ

Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը