Նյու Յորքում հայտնաբերել են Արշիլ Գորկու նոր կտավ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում հայտնաբերել են ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու նոր կտավը. Արշիլ Գորկի հիմնադրամը նկարչի կտավներից մեկն ուղարկել է կոնսերվացման, սակայն երկու սպասարկողներ կտավի հետևում թաքնված մեկ այլ կտավ են հայտնաբերել: Նոր հայտնաբերված աշխատանքը հաջորդ ամիս կցուցադրվի Նյու Յորքի Hauser and Wirth ցուցասրահում:

Կտավը, որն անվանվել է «Անվերնագիր» (Վիրջինիայի ամառ), ավելացվում է Գորկու ընդհանուր հավաքածուին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Artnet News-ը:

«Այս հայտնագործությունը այն պահն է, որը մեզանից շատերին տարավ առաջին հերթին դեպի արվեստ, սա հրաշք էր ու անակնկալ, սա մեր իմացածից այն կողմ մտածելու հրավեր է, նոր հորիզոնների ակնարկ», - ասել է Hauser & Wirth-ի նախագահ Մարկ Պայոտը, ով, հաջորդ ամիս Նյու Յորքում չվաճառվող ցուցադրությանը կներկայացնի աշխատանքը։

Ենթադրվում է, կտավը թղթի վրա ՝ «Սահմանը» (1947) ավարտելուց հետո նկարիչը եղել է աշխատանքային բեղուն շրջանում՝ ամեն օր նոր գործ անելով։ Արդյունքում, նոր նկարչական կտավ չունենալու պատճառով, կտավը, որն այժմ նույնականացվում է որպես Անվերնագիր (Վիրջինիայի ամառ), նա պարզապես նկարել է նախկին աշխատանքի հետևում։

Միանգամայն հնարավոր է, որ սա այդպիսի միակ կտավը չէ: «Վատ գաղափար չէ կտավները հանել նկուղից, պատից, և ուսումնասիրել, միգուցե, մեկ կտավի վրա ևս մեկն է թաքնված»,- New York Times-ի հետ զրույցում նշել է նկարչի փեսան և «Բարձունքից. Արշիլ Գորկու կյանքը» գրքի հեղինակ Մեթյու Սփենդերը:

Հայերեն العربية English Français Русский

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից