Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը փայլուն է հանդես եկել Չեխիայի «Մորավյան աշուն» փառատոնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեծ հաջողությամբ է ելույթ ունեցել «Մորավյան աշուն» (Moravský podzim) 51-րդ միջազգային փառատոնում՝ եզրափակիչ համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 17-ին Բռնոյի Յանաչեկի անվան թատրոնում, որը լեփ-լեցուն է եղել, նվագախումբը մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ներկայացրել է բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված ծրագիր: Հնչել են Տիգրան Մանսուրյանի ‹‹... and then I was in time agai›› ստեղծագործությունը՝ ալտի և կամերային նվագախմբի համար, Ավետ Տերտերյանի Սիմֆոնիա թիվ 3 և Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2 գործերը:

Ֆիլհարմոնիկի համերգը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին: «Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց… Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի ելույթը: Նվագախումբը նվագում էր մեծ ոգևորությամբ և առավելագույնս կենտրոնացած՝ կատարման մեջ ներդնելով իր ողջ էներգիան ու խանդավառությունը: Համերգի ավարտին հանդիսատեսը չխնայեց ծափողջույնները: Բռնոյի միջազգային երաժշտական փառատոնը եզրափակվեց ազդեցիկ և պատվով»,- նշել է երաժշտագետ Կարլա Հոֆմաննովան:

Փառատոնի կազմակերպիչների խոսքով՝ հայկական երաժշտությունն այս տարվա «Մորավյան աշուն» փառատոնի գլխավոր թեմաներից մեկն է եղել: Համերգից հետո, Բռնոյի Ֆիլհարմոնիայի տնօրեն Մարի Կուչերովան ասել է, որ հրավիրելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկին՝ իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայաստանին, որպես երաժշտական հարուստ ավանդույթներով երկրի, հատկապես, երբ Հայաստանի Հանրապետությունն այս տարի նշում է իր անկախության 30-ամյակը:

Համավարակով պայմանավորված՝ միջազգային շրջագայությունների սահմանափակումների չեղարկումից հետո Ֆիլհարմոնիկը երկրորդ անգամ էր արտերկրում: Նվագախմբի առաջին համերգը կայացել է հոկտեմբերի 6-ին՝Իտալիայի Հանրապետությունում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանիպաշտոնական այցելության կապակցությամբ: Համերգը տեղի է ունեցել Հռոմում՝ Իտալիայի նախագահի նստավայր "Palazzo Del Quirinale"-ում։ Հնչել են Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները, Մանսուրյանի Ռոմանսը` ջութակի և լարայինների համար,Մոցարտի Դաշնամուրի թիվ 23 կոնցերտը ևՖրանչեսկո Մալիպիերոյի «Հայաստան» ստեղծագործությունը` գրված ջութակի և դաշնամուրի համար։ Մենակատարներն են եղել դաշնակահարուհի Մայա Օհանյանը և ջութակահարուհի Սոնիկ Չաքրյանը: Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Հայերեն Русский Türkçe

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից