Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է NDI-ի ծրագրով խորհրդարանում պրակտիկա անցնող երիտասարդներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովում պրակտիկա անցնող երիտասարդներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, համոզմունք է հայտնել, որ նրանց հետաքրքիր եւ ուսանելի կլինի երկրի օրենսդիր մարմնում: Ալեն Սիմոնյանը կարեւորել է այն հանգամանքը, որ երիտասարդներն ուսումնական փորձառություն են անցնելու եւ՛ իշխանական, եւ՛ ընդդիմադիր խմբակցություններում, ինչը նրանց հնարավորություն կտա համադրել եւ հասկանալ երկու թեւերի աշխատանքի ոճն ու առանձնահատկությունները:

«Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է քաղաքական գործիչ եւ քաղաքացի հարաբերություններին՝ կարեւորելով հաճախակի հանդիպումներն ու շփումները քաղաքացիների հետ: Ըստ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացիների ցանկությունն է լսելի լինել:

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Նիքոլսը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար եւ տեղեկացրել, որ ծրագիրը կշարունակվի նաեւ 2022 թվականին:

NDI-ի խորհրդարանի ծրագրի ղեկավար Հովհաննես Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ընդունելության համար եւ ներկայացրել ծրագրի էությունը»,- ասվոըմ է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Ազգային ժողովում պրակտիկայի ծրագիրը տասն ամիս տեւողությամբ է, ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից, իրականացնում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI): Ծրագիրն ամեն տարի հավաքագրում է 27 պրակտիկանտ՝ նպատակ ունենալով Հայաստանի երիտասարդներին ծանոթացնելու խորհրդարանի աշխատանքներին:Վերջիններս աջակցում են խմբակցություններին, պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին եւ ԱԺ աշխատակիցներին օրենսդրական հետազոտությունների, քաղաքացիների ներգրավվածության եւ հաղորդակցության աջակցության հարցերում:

Հայերեն Français

Վենսը նշել է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կազդեն 2028 թ. նախագահական ընտրարշավին մասնակցելու իր որոշման վրա

Ուկրաինան հրադադարի համար չորս առաջարկ է ստացել չորս տարբեր երկրից

Աշխատանքային անվտանգության և խմելու ջրի որակի վերահսկողություն. ասուլիս

Սպորտային սմարթ ժամացույց ընտրելիս ի՞նչն է կարևոր

Եգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներին

Եղվարդում վերգետնյա գազատար է վնասվել

Հունգարիան հայտարարել է, որ Ուկրաինա ռազմական տեխնիկա ուղարկելու ծրագրեր չունի

Ընտրակաշառքի վերաբերյալ վարույթով ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ