Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԲԸՄ Մոնրեալի գրասենյակի ղեկավար կազմին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԲԸՄ Մոնրեալի գրասենյակի ղեկավար կազմին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Մոնրեալի գրասենյակի նախագահ Շահեն Թանաշյանին եւ գրասենյակի քարտուղար Հակոբ Արսլանյանին:

«Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել կառույցի՝ մի շարք ոլորտների զարգացմանն ուղղված գործունեությունը: Խորհրդարանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայրենիքի հզորացմանը միտված մեր երկրում իրականացվող բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին»- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ԱԺ տարածած հաղորդագրության մեջ:

Հյուրերը ներկայացրել են ՀԲԸՄ Կանադայի կառույցի առաջնահերթությունները՝ ուղենշելով այն հիմնական ծրագրերը, որոնք իրականացվելու են Հայաստանում:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում հետպատերազմյան իրադրությանը: Այս համատեքստում Մոնրեալի գրասենյակի նախագահ Շահեն Թանաշյանը ներկայացրել է Սփյուռքում, մասնավորապես, Կանադայում հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ առկա մոտեցումները: ԱԺ նախագահն ընդգծել է, որ այս պահին առաջնային է մնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը:

Քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում