Հուշարձանների պահպանության հարցում Արա Խզմալյանը կարևորում է պետություն-մասնավոր սեկտոր կապը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը վստահեցնում է, որ Հայաստանի մշակութային ժառանգությունը պահպանելու, հուշարձաններն ամրակայելու, վերականգնելու գործում մեծ դեր կարող է խաղալ պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Փոխնախարարը դա կապում է նաև այն հանգամանքի հետ, որ որոշ հուշարձաններ ինչ-ինչ հանգամանքների բերումով սեփականաշնորհվել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը Խզմալյանը շեշտեց, որ մեր մշակութային արժեքները, դրանց հետ կապված խնդիրները շատ են, և պետությունը չի կարող հարցերը լուծել միայն պետական հատկացումների տրամաբանությամբ:

«Մեր ռազմավարության նպատակ է խթանել պետություն-մասնավոր հատված հարաբերությունները: Վերջին շրջանում շատացել են նաև հուշագրերը, պայմանագրերը, որոնք մենք ստորագրում ենք մասնավոր հատվածի հետ: Իրողությունն այն է, որ բազմաթիվ կարևորագույն պատմամշակութային միջավայրեր և կոթողներ հայտնվել են մասնավոր սեփականատերերի տարածքում, այսինքն՝ ժամանակին սեփականաշնորհվել են, և մենք պարբերաբար խնդիրներ ենք ունենում ներդրողների և պատմամշակութային միջավայրերի պահպանման հետ: Այդ իրավիճակը պետք է դիտարկել ոչ թե որպես խնդիր, այլ որպես հնարավորություն, հեռանկար»,-շեշտեց Խզմալյանն ու ասաց, որ հաջող փորձեր կան, երբ հենց սեփականատերերն են ֆինանսավորում պեղումների աշխատանքները՝ հասկանալով, որ այն արժեքները, որոնք գտնվում են, և այն վայրը որում նախատեսում են ներդրումներ անել, նման նախաձեռնությունից հետո հանրային հնչեղություն կստանան:

Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարությանն առաջարկել են ձևավորել կառույց, որը կստանձնի պետական քաղաքականության իրականացման կարևորագույն պատասխանատու գործը: «Մենք կմոբիլիզացնենք և՛ ֆինանսական, և՛ մասնագիտական ռեսուրսները, և այդ կառույցին կտանք մանդատ այդ աշխատանքները վերահսկելու և իրականացնելու համար»,-եզրափակեց Արա Խզմալյանը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում