Քաղաքականություն

Պուտինի եւ Փաշինյանի բանակցությունները ենթադրում են զրույց եւ աշխատանքային ճաշ. Պեսկով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ձեւաչափը ենթադրում Է զրույց եւ աշխատանքային ճաշ: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի ռուս-հայկական հարաբերություններին՝ այստեղ վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցի շրջանակում: Կլինեն զրույց եւ ապա աշխատանքային ճաշ»,- հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը: Բացի դրանից, Կրեմլի Մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում Պուտինը կհանդիպի VIII գումարման Պետական դումայի պատգամավորների հետ: «Ելույթ կունենա Պուտինը, ելույթ կունենա Վոլոդինը»,- հավելել Է նա:

Բացի դրանից, Պեսկովի խոսքով՝ Պուտինի մոտ պլանավորված են «մի երկու աշխատանքային հանդիպումներ ոչ հրապարակային բնույթի»:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ Պուտինի եւ Փաշինյանի բանակցություններում պլանավորվում Է քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ տնտեսական կապերի հաստատման հետագա քայլերը: Բացի դրանից, Պուտինը եւ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման եւ եվրասիական տարածությունում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հրատապ հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский Türkçe

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն այդ հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ

Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը