Վարչապետը ՖՄԿ գլխավոր քարտուղարի հետ ամփոփել է կազմակերպությունում ՀՀ նախագահության արդյունքները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը ավարտում է իր նախագահությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում (ՖՄԿ): Ֆրանկոֆոնիայի նախորդ գագաթնաժողովում Հայաստանի ստանձնած նախագահության արդյունքների ամփոփման նպատակով Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, ում ՀՀ կառավարությունում, որպես կազմակերպության նախագահող, ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն հանդես եկան ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարությամբ, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է իր անդամակցությունը ՖՄԿ-ին և գոհունակություն հայտնում միջազգային այդ կարևոր կառույցի շրջանակներում Հայաստանի մասնակցության, դերի և մակարդակի կապակցությամբ:

«Ինչպես տեղյակ եք՝ 2018 թվականին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանը երկու տարով ստանձնեց նախագահությունը կազմակերպությունում, սակայն COVID-19 համավարակի պատճառով 2020 թ. անցկացվելիք 18-րդ գագաթաժողովը հետաձգվեց, և այդ ընթացքում Հայաստանը շարունակեց իրականացնել նախագահությունը: Մենք մեծագույն պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ ենք ստանձնել այս կարևոր դերակատարումը, սակայն ցավով պետք է նշել, որ Երևանի գագաթաժողովում ընդունված՝ մեր կողմից իրականացվելիք ծրագրերի մի զգալի մասը համավարակի պատճառով ստիպված էինք չեղարկել: Մենք կարևորում կարևում ենք կազմակերպության հաջորդ գագաթաժողովի պատշաճ կազմակերպումը և անցկացումը: Հայաստանը, որպես նախագահող երկիր, մտադիր է բարձրագույն մակարդակով մասնակցել միջոցառման և իր ակտիվ ջանքերը ներդնել ընդունվելիք փաստաթղթերի մշակմանը», - հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի, որոնց թվում առաջին հերթին՝ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության թեմային:

«Առանձնահատուկ կարևորել ենք 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի լուծումը, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև կարևորում ենք հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պաշտպանությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի անունից երախտագիտություն հայտնելով ՖՄԿ գլխավոր քարտուղարին 2020 թ. աշնանը մեր երկրին ցուցաբերած աջակցության համար:

«Մենք շնորհակալ ենք այն համերաշխության համար, որը Դուք, տիկին գլխավոր քարտուղար, դրսևորել եք Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ», - ընդգծեց Հայաստանի վարչապետը:

Հայաստանի կառավարությունը շնորհակալ է ՖՄԿ գլխավոր քարտուղարից նաև 2021 թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելու համար: Փաշինյանի խոսքով՝ դա առաջին անգամ էր, երբ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան էին այցելում ֆրանկոֆոն ընտանիքի ներկայացուցիչներ:

«Հայաստանը պատրաստ է շարունակել լայնածավալ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ հատկապես ֆրանսերենի դասավանդման հարցում՝ ինչպես դպրոցներում և ԲՈՒՀ-երում, այնպես էլ հայաստանյան պետական ծառայողների շրջանում: Հայաստանը աջակցում է գլխավոր քարտուղարին իր պաշտոնից բխող բարեփոխումների իրականացման հարցում: Սույն համատեքստում Հայաստանը կարևորում է նաև գլխավոր քարտուղարի՝ կազմակերպության մարմինների գործունեությանն ուղղված բարեփոխումների առաջարկը», - հավելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ / Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնադրվել է 1970 թվականին։ Կազմակերպությունում ընդգրկված են 54 լիիրավ, 7 ասոցացված և 27 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն: ՖՄԿ-ում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է 900 մլն., որից 274 մլն. ֆրանկոֆոն են։ Հայաստանը ՖՄԿ լիիրավ անդամ է դարձել 2012 թ. հոկտեմբերին Քինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը