Գյումրու դրամատիկական թատրոնն ազդարարեց 156-րդ թատերաշրջանի մեկնարկը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 1-ին ազդարարեց 156-րդ թատերաշրջանի մեկնարկը:

Թատերաշրջանն ազդարարվեց Վիլյամ Սարոյանի «Փրկության կղզի» լիրիկական կատակերգության առաջնախաղով (բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր` Նիկոլայ Ծատուրյանի): Ներկայացման հիմքում մարդու էության մեջ ապրող բարությունն է՝ պարզ, մաքուր և անմիջական:

«Արմենպրես»-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ընդգծեց, որ նոր թատերաշրջանը խոստանում է լինել հետաքրքիր՝ լի անակնկալներով և նոր առաջնախաղերով:

«156-րդ թատերաշրջանը մեզ համար կարևոր է, պատրաստվում ենք 3 նոր առաջնախաղի: Թատերաշրջանը մեկնարկեց «Փրկության կղզի» լիրիկական կատակերգությամբ, հաջորդը լինելու է երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի նոր՝ «Քայլեր» պիեսը: Այս ներկայացման բեմադրությունն իրականացրել է ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը, ընդգրկված են մեր թատրոնի դերասանները: Դեկտեմբերին էլ կներկայացվի մեր այս տարվա այցեքարտը՝ «Մաուգլի» ներկայացումը»,- նշեց տնօրենը՝ մանրամասնելով, որ և՛ ձևաչափով, և՛ բեմադրաոճով, և՛ դերասանական քանակով «Մաուգլին» գերազանցում է բոլոր ներկայացումները:

«Տարիներ առաջ եղել է նույնանուն ներկայացում, սակայն այս «Մաուգլին» կապ չունի դրա հետ: Ասեմ, որ վերջին 10 տարվա ընթացքում նման մասշտաբի ներկայացում դեռ չի եղել: Սա մանկական ներկայացում չէ, թեպետ իրենք էլ կարող են դիտել, բայց երեկոյան ներկայացումների շարքում է: Նկարչական ձևավորումը Գարեգին Եվանգուլյանինն է, զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանինն է: Ներկայացման համար հատուկ հրավիրել ենք բեմական շարժման մասնագետ, խորեոգրաֆ Ալիկ Ասատուրյանին: Գյումրու տարբեր թատերական խմբերից հրավիրվել են դերասաններ, թատերականի ուսանողներ, խմբեր են հրավիրված նաև Երևանից թվով 70-ից ավելի կերպարներ են ներկայացված»,-հավելեց Լյուդվիգ Հարությունյանը:

Ի հիշատակ ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված կոմպոզիտոր Հայկ Հակոբյանի՝ դահլիճը մինչ ներկայացումը մեկ րոպե լռությամբ հարգեց նրա հիշատակը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից