Կանաչ մշակույթի զարգացմանն այլընտրանք չկա. PROFAL-ի գլխավոր տնօրենը՝ նորաստեղծ O2 Gardens-ի մասին

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքը, ուր ապրում ենք, միայն շենքերը, ճանապարհներն ու գորշ ասֆալտը չեն: Քաղաքային ենթակառուցվածքը շնչող օրգանիզմ է՝ մարդկանց կյանքի վրա իր անմիջական ազդեցությամբ: Որքան բնակավայրերը հարուստ են կանաչ տարածություններով, ջրային ռեսուրսներով, վերականգնվող էներգետիկ ենթակառուցվածքներով, թափոնների կառավարմամբ, այնքան բարելավված է մարդկանց կյանքը: Աշխարհում կայուն զարգացման մոտեցումների որդեգրումն էլ օրեցօր դառնում է բիզնես գործունեություն ծավալող սուբյեկտների համար պարտադիր պայման: Մեր երկրում ևս նկատվում է այս միտումը, երբ բիզնեսը նպատակադրված քայլեր է իրականացնում ու տնտեսական գործունեություն ծավալում կանաչ ենթակառուցվածքների ներդրման ու զարգացման ուղղությամբ:

Հայաստանում լանդշաֆտային ճարտարապետության մշակույթի ձևավորման, հանրահռչակման ու զարգացման տեսլականով առաջ շարժվող ալյումինե դռների և պատուհանների առաջատար արտադրող PROFAL ընկերությունն օրերս մասնակցում էր «ARMENIA EXPO 2021» միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր նոր կանաչ նախագիծը՝ O2 GARDENS-ը:

«Արմենպրես»-ն ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի հետ զրուցել է նորաստեղծ նախագծի, բնապահպանական խնդիրների լուծման, իրենց տեսլականի ու մոտեցումների մասին:

- Պարոն Ավետիսյան, ո՞րն է կանաչ ճարտարապետությունը և ի՞նչ խնդիրներ է այն լուծում:

Քաղաքների գերբնակեցումը, բնական ռեսուրսների անհատույց սպառումը, տրանսպորտային միջոցների և թունավոր արտանետումների աճը, կանաչ տարածությունների ոչնչացումը բերում է շրջակա միջավայրի պայմանների վատթարացմանը, կենսաբազմազանության կորստին: Ի հայտ են գալիս այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունն ու գլոբալ տաքացումը, աղմուկի և օդի աղտոտվածության ավելացումը, ինչն էլ լի է մարդկանց առողջությանը սպառնացող ռիսկերով: Այս պայմաններում է, որ օրհասական անհրաժեշտություն է դառնում կանաչ նախագծերի իրականացումն ու ընդհանրապես հանրային կանաչ տարածությունների ստեղծումն ու պահպանությունը:

Բերեմ մեկ օրինակ, քաղաքային վայրերում կանաչ ենթակառուցվածքների առկայությունը ֆիզիկական խոչընդոտ է քամու և աղմուկի ներթափանցման համար, այն նաև խթանում է գոլորշիացմանն ու ստվերոտ վայրերի ավելացմանը, որն էլ իր հերթին հավասարակշռում ու մեղմացնում է ջերմաստիճանը՝ ամռանն ազատելով տապից, իսկ ձմռանը՝ սաստիկ ցրտից: Այսինքն, կանաչապատ տարածքների ավելացմամբ մենք կարող ենք լուծել կարևոր նշանակության էկոլոգիական խնդիրներ:

Տնտեսական առումով՝ կանաչ տեխնոլոգիաների կիրառումը բարձրացնում է էներգաարդյունավետությունն ու նպաստում ջրօգտագործման խնայողությանը: Սոցիալական առումով՝ բարելավում քաղաքացիների կյանքը՝ նրանց ապահովելով խնամված ու անվտանգ շրջակայքով, ազատելով սթրեսից ու նվազեցնելով նույնիսկ հետիոտների շրջանում մահացությունը:

- Խոսեցիք կանաչապատման կարևորության մասին: Ի՞նչ քայլեր է անում PROFAL-ն այս ուղղությամբ:

- Մենք մեր գործունեությամբ հակված ենք հասանելի դարձնելու ներառական ու մատչելի կանաչ հանրային տարածքներ: Ինչպես գիտեք, վերջերս հանդես եկանք մի պրոյեկտով, որի շրջանակում կանաչապատեցինք Երևանի Բրազիլիայի հրապարակը, որը մեր նվերն էր մայրաքաղաքին: Օգտագործել ենք մեր քաղաքի բնակլիմայական պայմաններին համապատասխանող բազմամյա ծաղիկներ ու բույսեր։ Մոտ 400 քմ տարածքում տնկել ենք շուրջ 2170 բազմամյա ծաղիկներ, մշտադալար ծառեր և թփեր: Ներդրել ենք նաև կաթիլային ավտոմատ ոռոգման ժամանակակից համակարգ, իսկ արդեն բարեկարգված և կանաչապատված այգու խնամքն ու սպասարկումը ևս իրականացնում է PROFAL-ի թիմը։

Քաղաքային միջավայրի կանաչապատումը պահանջում է գրագետ, հետևողական և լուրջ մասնագիտական մոտեցում: Մենք ունենք կանաչ ճարտարապետության հին ավանդույթներ, որն այսօր, ցավոք, նույն ծավալով չի զարգացվում, իսկ կանաչապատված շատ տարածքներ կարճ ժամանակ հետո կրկին ամայանում են: Կանաչապատումը քաղաքային միջավայրի բարեկարգման և առողջացման արդյունավետ միջոցներից է, և, այս հարցում, ցուցաբերելով պրոֆեսիոնալ մոտեցում, մենք ցանկանում են սկիզբ դնել քաղաքի կանաչապատման նոր մշակույթի ձևավորմանը:

- Խնդրում ենք ներկայացնել նաև O2 GARDENS-ի նախագիծը, Ձեր կողմից բարձրացրած խնդիրների լուծման մեջ ի՞նչ դերակատարություն է այն ունենալու:

- Որպես սոցիալապես պատասխանատու բիզնես, մենք մշտապես փնտրում ենք էկոլոգիական խնդիրների չեզոքացմանն ու վերացմանն ուղղված լուծումներ, որոնցից մեկն էլ մեր երկար պլանավորած ու փայփայած O2 GARDENS-ն է: Այն Հայաստանում իր տեսակի մեջ եզակի նախագիծ է, որը զբաղվում է 1800-ից ավելի բույսերի, ծառերի, թփերի ներմուծմամբ, աճեցմամբ և խնամքով: Այս նախագիծն առաջարկում է ինտերիերի և էքստերիերի կանաչապատման նոր մշակույթ և լանդշաֆտային դիզայնի համալիր ծառայություններ, այդ թվում՝ խորհրդատվություն, տարածքի չափագրում-նախագծում, դիզայներական լուծումների առաջարկում և իրականացնում, կանաչապատում, ավտոմատ ոռոգման համակարգերի ներդնում, վնասատուների և հիվանդությունների վերահսկում և բուժում, հետագա խնամք և սպասարկում, այգեգործական մի շարք այլ ծառայություններ: O2 GARDENS-ի վրա աշխատում ու լուրջ ներդրումներ ենք իրականացել՝ սկսած 2018 թվականից, իսկ պաշտոնական բացումը նախատեսում ենք արդեն 2022-ի գարնանը։

Ինչ վերաբերում է էներգաարդյունավետությանն ու ռեսուրսների խնայողությանը, ապա պետք է հպարտությամբ նշեմ, որ այդ հարցը մշտապես եղել է PROFAL ընկերության առաջնահերթությունների ցանկում: Մենք շուկայում հայտնի ենք ոչ միայն որպես եվրոպական բարձրորակ հումքով հայրենական արտադրող, այլև էներգախնայող պատուհանների առաջատար ընկերություն:

Այդ առնչությամբ կարող եմ արդեն հայտարարել, որ պլանավորում ենք նոր ներդրումներ պատուհանների արտադրության ոլորտում, որի արդյունքում կկառուցվի տարածաշրջանում նմանը չունեցող պատուհանների արտադրության գործարան: Այն կաշխատի արևային վահանակներով գեներացված հոսանքով, հաստոցները ևս կունենան էներգախնայող բաղադրիչ, իսկ ստեղծված արտադրանքը՝ պատուհանը, բնականաբար, կլինի էներգախնայող:

Մենք ձգտում ենք նաև բարձրացնել հասարակության շրջանում էկոլոգիականկրթվածության մակարդակը, քանի որ համոզված ենք, որ աշխարհի յուրաքանչյուր քաղաքացու ներդրումը կարևոր է կայուն զարգացման նպատակների իրագործման համար:

Հայերեն English

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին