Հասարակական

ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել ՀՀ արդարադատության նախարարության հետ փոխգործակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել ՀՀ արդարադատության նախարարության հետ փոխգործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհուրդն ՀՀ արդարադատության նախարարության առանցքային գործընկերներից է հատկապես դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու, քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության դեմ պայքարի, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության բարելավման հարցերում: Այս մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Հայաստանում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, ԵԽ գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարար Անդրեասյանին ընդունելության համար, ընդգծել Հայաստանի կառավարության, մասնավորապես՝ արդարադատության նախարարության հետ համագործակցության բարձր մակարդակն ու փոխգործակցության շարունակականության պատրաստակամություն է հայտնել։

Ըստ աղբյուրի՝ Կարեն Անդրեասյանը ԵԽ գործընկերոջը ներկայացրել է նախարարության բարեփոխումների օրակարգը՝ ուղղված հակակոռուպցիոն պայքարին, քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների բարելավմանը, ոստիկանության բարեփոխումներին և դատավորների բարեվարքության ստուգմանը։ Վերջինի առումով երկուստեք կարևորվել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հետ սերտ համագործակցությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում