Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Պերուի արտակարգ եւ լիազոր դեսպանին

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Պերուի արտակարգ եւ լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ-ում Պերուի արտակարգ եւ լիազոր դեսպան Խուան Խեներո Դել Կամպո Ռոդրիգեսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԱԺ-ից, լատինամերիկյան երկրների հետ սերտ համագործակցության համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունները Պերուի խորհրդարանի հետ` ընդգծելով միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձեւավորման անհրաժեշտությունը:

Պերուի դեսպանն ընդգծել է, որ իր առաքելության իրականացման ընթացքում երկկողմ կապերի զարգացումը ծրագրային առաջնահերթություն է դիտարկվելու: Նա նշել է, որ Հայաստան-Պերու բազմակողմ գործընկերային կապերն ամրապնդելու հարցում մեծ է խորհրդարանների դերը:

Քննարկվել են նաեւ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին երկու երկրների անդամակցությանը վերաբերող հարցեր` երկուստեք կարեւորելով օրենսդիր մարմինների մակարդակով մշակութային ժառանգությանն առնչվող համատեղ օրակարգերի ձեւավորումը:

Հանդիպման ավարտին մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Պերուի հանրապետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին ընդառաջ ծրագրերի անհրաժեշտության վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում