Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի. իրանական թերթի պատասխանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում մեջբերում է արել իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթից, որում անդրադարձ է կատարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի հասցեին հնչեցված մեղադրանքներին: «Արմենպրես»-ը ներկայացնում է պատասխանն ամբողջությամբ.

«Ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքի՝ «Ինչու՞ 30 տարիների ընթացքում, երբ Ղարաբաղի շրջակա տարածքները հայերի տիրապետության տակ էին, Իրանի հյուսիսային շրջաններում զորավարժություններ չէին անցկացվում», իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթն իր այսօրվա համարում հոդված է հրապարակել, որից բերված են մի քանի մեջբերումներ․

  • Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի և նման պահվածք չի ցուցաբերում,
  • Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, Իսրայելի դաշնակիցը չէ,
  • Հայաստանը Ադրբեջանի Հանրապետության նման Ատրպատականում չի ստեղծել վարձկան-անջատողականների ցանց,
  • Հայաստանը նպատակ չունի Իրանին առևտրական ճանապարհներից դուրս մղելու։

Ի դեպ, հոդվածագիրը նկատում է նաև, որ «Ադրբեջանի նախագահի ոչ դիվանագիտական վարքը և Թուրքիայի լրատվամիջոցով Իրանին ուղերձ հղելը ոչ այլ ինչ է, քան գաղութացվածության նշան»։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին

Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի ցեմենտի գործարան

Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին

ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր

Կիբեռոստիկանությունը հայտնել է հերթական հանցավոր խմբավորման գործունեությունը կասեցնելու մասին