Սպորտ

Հովհաննես Բաչկովը կարծում է, որ աշխարհի այս առաջնությունում շատ դժվար է լինելու

1 րոպեի ընթերցում

Հովհաննես Բաչկովը կարծում է, որ աշխարհի այս առաջնությունում շատ դժվար է լինելու

ԾԱՂԿԱՁՈՐ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը մեծ ծանրաբեռնվածությամբ է մոտենում աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց բռնցքամարտիկն, ով այս օրերին ծաղկաձորյան հավաքին է մասնակցում:

«Գիտեմ, որ շատ դժվար է լինելու աշխարհի առաջնությունում, քանի որ Օլիմպիական խաղերից մի քանի ամիս է միայն անցել: Այս տարին աշխարհի առաջնությանը մասնակցում են նաև նրանք, ովքեր եղել են Օլիմպիական խաղերին: Ուժեղ կազմ է հավաքել»,-ասաց Բաչկովը:

Հայաստանի ընտրանին այս օրերին Ծաղկաձորում է: Հոկտեմբերի 6-ից հավաքական թիմը Երևանում կանցկացնի վերջին ուսումնամարզական հավաքը: Աշխարհի առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 25-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում