Բացահայտվել է «Վարդաշեն» ՔԿՀ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների փոխադրման դեպք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18։40-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ վերադարձած, բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Օ. Հ.-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ խուզարկության արդյունքում վերջինիս ուսապարկում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի՝ 1,43 գրամ քաշով մեթամֆետամին և 5,02 գրամ քաշով հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, ինչպես նաև խոշոր չափի՝ ընդհանուր 8,53 գրամ քաշով հաշիշ:

ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 268-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին