Մշակույթ

Հայկական բանակում ծառայող կանանց մասին ֆիլմը հանվել է «Եվրասիա. DOC-2021» փառատոնի ծրագրից

1 րոպեի ընթերցում

Հայկական բանակում ծառայող կանանց մասին ֆիլմը հանվել է «Եվրասիա. DOC-2021» փառատոնի ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ երկրների «Եվրասիա. DOC-2021» վավերագրական ֆիլմերի 6-րդ փառատոնի շրջանակում Մինսկի «Բելառուս» կինոթատրոնում հոկտեմբերի 1-ին պետք է ցուցադրվեր ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ֆիլմը հանվել է ծրագրից ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով։ Փառատոնի տնօրինությունը ոչինչ չի կարողանում ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու համար։

Կինոնկարը պատմում է հայկական բանակում ծառայող խիզախ կանանց մասին: Նկարահանումների մի մասն իրականացվել է Արցախում։ Այն Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայիև «Magnis Media Production Company»-ի համատեղ արտադրությունն է:

Կինոստուդիան հետաքրքրվածներին հորդորել է իրենց անհամաձայնությունը հայտնել՝ վերոնշյալ գրությունը տեղադրելով իրենց էջերում և ակտիվ հղմամբ նշելով փառատոնի ֆեյսբուքյան էջը՝ Евразия.DOC, ինչը հնարավորություն կտա կազմակերպիչներին ծանոթանալու հանրության դժգոհությանը։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում