Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց Sharjah Masters 6-րդ տուրում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող երեք գրոսմայստերները շարունակում են ելույթները 4th Sharjah Mastersմիջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանն անսպասելի պարտություն կրեց: Արամ Հակոբյանը և Տիգրան Հարությունյանը կիսեց միավոր:
Այժմ 6 հնարավորից 5 միավորով առաջատարը Իրանի ներկայացուցիչն է: Արամ Հակոբյանն ունի 3,5, Իսկ Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը 3-ական միավոր:
4th Sharjah Masters-ին մասնակցում են58շախմատիստ:Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է9տուրից:Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է60հազար ԱՄՆ դոլար: