Հայկոյի վիճակն այս պահին կայուն է. Անահիտ Սիմոնյանը մանրամասներ է հայտնել երգչի առողջական վիճակի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր արտիստ, երաժիշտ Հայկոյի առողջական վիճակն այս պահին կայուն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրառում է կատարել երգչի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը:

Նա գրել է, որ ծանր օրեր են իրենց ընտանիքի համար, քանի որ Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է:

«Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել: Արմանը (խմբ. - որդին) տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի:

Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ: Կարող եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել: Շնորհակալ եմ»,-նշել է Սիմոնյանը:

Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան քովիդի դեմ:

«Գործի են դրվել բոլոր զենքերը… Հուսանք՝ կհաղթահարեն»,- գրել է նա:

Սեպտեմբերի 21-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ Սիմոնյանն այցելել էր հիվանդանոց՝ տեսակցելու երգիչ, երգահան Հայկոյին: Այլ մանրամասներ նա չէր ասել:

Հայերեն English

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին