Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ վերահաստատելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակն ու հայ և ռուս ժողովուրդների՝ պատմական խոր արմատներ ունեցող սերտ բարեկամությունը: «Արմենպրես»-ին այդ մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:

Իր ուղերձում Սերգեյ Լավրովը նշել է.

«Մեծարգո Արարատ Սամվելի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ռուսաստանում անփոփոխ կերպով գնահատում են դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ և մեր ժողովուրդների՝ պատմական խոր արմատներ ունեցող սերտ բարեկամությունը:

Ուրախ ենք Հայաստանի համալիր զարգացման և իր միջազգային դիրքերի ամրապնդման հարցերում հայ համախոհների հաջողություններով:

Հույս ունենք, որ Մոսկվայի և Երևանի բազմակողմանի գործընկերային փոխգործակցությունը հետագայում ևս կնպաստի երկու պետությունների բարեկեցության բարձրացմանը:

Մեծ կարևորություն ենք տալիս մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հագեցած երկխոսությանը և հաճույքով արձանագրում ենք երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի արդիական հարցերում հայացքների ընդհանրությունը, արդյունավետ համագործակցությունը միջազգային հարթակներում և արգասաբեր փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում:

Հարգելի՛ Արարատ Սամվելի, Ձեզ և Հայաստանի ԱԳՆ-ի ողջ անձնակազմին մաղթում եմ քաջառողջություն և ամենայն հաջողություններ»:

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով