Սպորտ

«Մոնակո»-ն, «Բետիս»-ը հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի լիգայում. այլ արդյունքներ

2 րոպեի ընթերցում

«Մոնակո»-ն, «Բետիս»-ը հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի լիգայում. այլ արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մեկնարկել են խմբային փուլի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայացել են անդրանիկ տուրի խաղերը:

A խմբում «Ռենջերս»-ը զիջել է «Լիոն»-ին (0:2), «Բրոնդբյու»-«Պրահա Սպարտակ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի (0:0):

B խմբում «Մոնակո»-ն նվազագույն հաշվով հաղթել է «Շտուրմ»-ին, ՊՍՎ-«Ռեալ Սոսյեդատ» խաղում հաղթող չի եղել (2:2):

C խմբում «Լեգիա»-ն նվազագույն հաշվով պարտության է մատնել Մոսկվայի «Սպարտակ»-ին, «Լեսթեր»-«Նապոլի»` 2:2:

D խմբում «Օլիմպիակոս»-ը 2:1 հաշվով առավելության է հասել «Անտվերպեն»-ի նկատմամբ, «Ֆրանկֆուրտ»-«Ֆեներբախչե»` 1:1:

E խմբում «Լոկոմատիվ»-«Մարսել» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1, իսկ «Գալաթասարայ»-ը պարտության է մատնել «Լացիո»-ին` 1:0:

Fխմբում «Ցրվենա Զվեզդա»-ն տանը գերազանցել է «Բրագա»-ին, «Միդտլյուլենդ»-«Լուդոգորեց»` 1:1:

G խմբի «Բետիս»-«Սելթա» խաղում գրանցվել է տուրի ամենախոշոր հաշիվը` 4:3, «Լևերկուզենի Բայրեն»-ը սեփական հարկի տակ հաղթել է «Ֆերենցվարոշ»-ին` 2:1:

H խմբում Վիեննայի «Ռապիդ»-ը զիջել է «Գենկ»-ին` (0:1), իսկ Զագրեբի «Դինամո»-ն` «Վեստ Հեմ»-ին (0:2):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում