Տաջիկստանում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը
1 րոպեի ընթերցում
![Տաջիկստանում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/09/1063350.jpg)
ԴՈՒՇԱՆԲԵ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տաջիկստանում այս պահինտեղի է ունենումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը։ Այս մասին Դուշանբեից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը։
Աշխատանքային այցով Տաջիկստանում գտնվող ՀՀ վարչապետը սեպտեմբերի 16-ին մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել նաև Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։
Սեպտեմբերի 17-ին Փաշինյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին