Քաղաքականություն

Տաջիկստանում մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը

1 րոպեի ընթերցում

Տաջիկստանում մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը

ԴՈՒՇԱՆԲԵ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տաջիկստանում քիչ առաջ մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդլայնված նիստին հայկական կողմից մասնակցում են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Ընդլայնված կազմով հանդիպման ավարտին պատվիրակությունների ղեկավարները պաշտոնական ճաշ կունենան Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի անունից։

Սեպտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ նիստին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում