Տնտեսություն

Հայաստանը հուսով է, որ այս տարի կհաջողվի սահմանին պահպանել գազի նույն գինը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հուսով է, որ այս տարի կհաջողվի սահմանին պահպանել գազի նույն գինը, մոտակա ժամանակահատվածում անսպասելի բան չի կանխատեսում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան»-ից Արմեն Գևորգյանի հարցին:

Գևորգյանը նկատեց՝ միջազգային շուկայում գազի գինը բարձրացել է, Եվրոպայում աննախադեպ գներ են գրանցվում: Նա հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ որոշակիություն 2022 թվականի համար Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ:

«Ըստ էության բանակցությունները Գազպրոմ խմբի հետ պերմանենտ բնույթ են կրում: Մենք ամեն տարի անդրադառնում ենք այդ հարցին, փորձում ենք խոսել առնվազն գնի պահպանման մասին, այլ ոչ ավելացման՝ չնայած, որ Գազպրոմ խմբի կողմից կա պնդում, որ 2013 թվականի համաձայնագրի շրջանակներում եկամտաբերության չափը, որը պայմանավորված է եղել համաձայնագրով, իրենց չի բավարարում: Բայց դա աշխատանքային պրոցես է»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց, որ հենց հիմա ընթանում է բանակցությունների գործընթաց:

Նա հույս հայտնեց, որ գազի գնի հետ կապված մոտակա ժամանակահատվածում որևէ անսպասելի բան տեղի չի ունենա: Փոխվարչապետը հիշեցրեց աշխարհում ընթացող փոփոխություններին մասին՝ նշելով, որ չի կարող խոսել 2-3 տարվա կտրվածքով: «Այս տարի հուսով ենք, որ կհաջողվի սահմանին պահպանել նույն գինը»,-ասաց փոխվարչապետը:

Հայերեն English Русский

ՕՊԵԿ+-ը կարող է հուլիսին ավելացնել նավթի արդյունահանման ծավալները՝ օրական ավելի քան 411 հազար բարելով

Մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» ուսուցչական համաժողովը՝ դառնալով կրթության ոլորտի կարևոր հարցերը քննարկելու հարթակ

Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Կուրսկի մարզում տուժել է 14 մարդ, այդ թվում՝ չորս երեխա

Ուկրաինայի Սումիի մարզում պարտադիր տարհանման գոտին ընդլայնվել է՝ ներառելով ևս 11 բնակավայր

ԱՄՆ-ն կրկնապատկում է պողպատի և ալյումինի մաքսատուրքերը

Պարզվել են Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ. վրաերթի ենթարկված կինը մահացել է

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը՝ ընկերական խաղերին ընդառաջ

«Հայ ճամբար 2025»՝ ֆլամանդալեզու հայ երեխաների և պատանիների համար

Վրաստանի նախագահը Հարավային Կովկասը խաղաղության օազիս դարձնելու հնարավորություն է տեսնում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայում կայացած համաժողովում բարձրացրել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցը