Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level Up 4700 եւ Level Up 5500 բաժանորդների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը երկարաձգել է անսահմանափակ ինտերնետից օգտվելու հնարավորության ժամկետները։ Ս․թ․ հունիսին մեկնարկած Ucom ձայնային ծառայությանLevel Up 4700 կանխավճարայինևLevel Up 5500 հետվճարայինսակագնային պլանների նոր և առկա բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը:

«Level Up սակագնային պլանների շարքում մենք ի սկզբանե հնարավորություն ենք ընձեռել ոչ միայն Level Up 8500 և Level Up 8700 սակագնային պլանների բաժանորդներին օգտվելու իրական անսահմանափակ ինտերնետից, այլև հատուկ առաջարկի շրջանակում ստեղծել ենք այդ հնարավորությունը նաև Level Up 4700 և Level Up 5500 սակագնային պլանների բաժանորդների համար։ Ուրախությամբ հայտնում եմ, որ անսահմանափակը շարունակվում է, և վերջիններս կարող են մոտակա 4 ամիսների ընթացքում չմտածել ինտերնետի ծավալի սպառման մասին, հատկապես ուսումնական տարվա սկզբին, երբ հարկ է լինում օգտվել բազմաթիվ ուսումնական նյութերից և հավելվածներից»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

Նույնիսկ ամենամատչելի՝Level Up 1700կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն ունեն անսահմանափակ օգտվելու այսօր մեծ պահանջարկ ունեցող կրթական այնպիսի հավելվածներից և հարթակներից, որոնք են Coursera-ն, Duolingo-ն, Zoom-ը, Google Classroom-ը, Microsoft Teams -ը և այլն:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում