Մհեր Գրիգորյանն ընդունել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներին՝ Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնային, ով Հայաստան է ժամանել մասնակցելու հանձնաժողովի 8-րդ նիստին, և հայկական կողմից հանձնաժողովի համանախագահ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով, որ հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպումը երկու երկրների միջև սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացման և համագործակցության հեռանկարային ուղղությունների բացահայտման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի առևտրատնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, որի իրացման ուղղությամբ Կառավարությունը պատրաստ է աշխատել Ուկրաինայի գործընկերների հետ:

Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ներկայացուցչական մեծ պատվիրակության ուղեկցությամբ: Մարինա Լազեբնան փոխվարչապետին ներկայացրել է միջկառավարական նիստի օրակարգում ներառված հիմնական հարցերը՝ ընդգծելով, որ նիստի արդյունքում արված աշխատանքի շնորհիվ կբարելավվի երկկողմ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը նաև կարևորել է բիզնես շրջանակների միջև շփումների ակտիվացումը և ուկրաինական բիզնեսին հայկական շուկայի առավելությունների ներկայացումը:

Անդրադարձ է կատարվել սոցիալական պաշտպանության ոլորտում երկու երկրներում իրականացվող քաղաքականության առանձնահատկություններին և կարևորվել նաև այս ոլորտում փորձի փոխանակումը:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն