Կարծիքներ

Լիբանանում նոր կառավարության ձևավորումը դեռևս ճգնաժամի հանգուցալուծում չէ. Շահան Գանտահարյան

2 րոպեի ընթերցում

Լիբանանում  նոր կառավարության ձևավորումը դեռևս ճգնաժամի հանգուցալուծում չէ. Շահան Գանտահարյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկար ձգձգումներից հետո Լիբանանի կառավարության ձևավորումը զուտ ներլիբանանյան համախոհության կայացումով չի կարելի բացատրել։ Կառավարության ձևավորումը չի ենթադրում, որ կուտակված ճգնաժամերը արագ կհանգուցալուծվեն։

Միջազգային ընտանիքի կիրառած ֆինանսատնտեսական պաշարումը փուլ առ փուլ վերացնելու համար կան նախապայմաններ։ Առերեւույթ հակակոռուպցիոն եւ բարեկարգչային գործողությունների իրականացման պահանջներ են, կամ ընդհանրապես ապաշնորհ վարչակառավարման դրությունից հրաժարվելն է, սակայն կան քաղաքական այլ բովանդակային մոտեցումներ, որոնք կապված են իրանյան ազդեցության չեզոքացման, ընդծովյա ուժանյութի շահարկման համար Իսրայելի հետ սահմանազատման եւ Լիբանանում ապրող պաղեստինցի ազգաբնակչության վերջնական բնակեցման պահանջներ։

Նորանշանակ կառավարության առաջ դրվելու են պահանջներ եւ այդ պահանջների բավարարումից է կախյալ ֆինանսատնտեսական պաշարումի թուլացումը։

Հիմնական հանգրվան է լինելու առաջիկա մայիսը։ Մայիսին կայանալու են խորհրդարանական ընտրություններ։ Դասական համայնքային համակարգից քաղաքացիական պետություն անցման օրակարգ են ձեւավորել Լիբանանում ազդեցություն ունեցող պետություններ եւ լիբանանյան քաղաքացիական շարժումներ։

Նորանշանակ կառավարությունը ունի դժվար մարտահրավերներ։ Նախ` իհարկե հակաճգնաժամային ծրագրի մշակում, Բեյրութի նավահանգստի պայթյունի պատասխանատուների արդարադատում, արտաքին պահանջների բավարարման փորձեր եւ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում։

Շահան Գանտահարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում