Շախմատ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

1 րոպեի ընթերցում

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպքեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 51 թեստավորում։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 841 քաղաքացու հետազոտություն, որից 1 075-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում