Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ խոշոր հաշվով զիջեց Գերմանիայի հավաքականին:

Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում կայացած խաղում Հայաստանի ազգային հավաքականը զիջեց 6-0 հաշվով: Հանդիպման 6-րդ րոպեին Սերժ Գնաբրին բացեց խաղի հաշիվը: Հայաստանի հավաքականը բաց թողած գոլից հետո քանդվեց ու շատ արագ բաց թողեց նաեւ երկրորդը:

15-րդ րոպեին Գնաբրին եւս մեկ գոլ հեղինակեց։ 35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը, իսկ 45-րդ րոպեին հաշիվը 4-0 դարձրեց Տիմո Վերները։

Երկրորդ խաղակեսն էլ գերմանացիներն անցկացրին մեծ առավելությամբ։ Երկրորդ խաղակեսում գերմանացիները եւս 2 գոլ խփեցին 53-րդ րոպեին իր թիմի 5-րդ գոլը հեղինակեց Յոնաս Հոֆմանը, իսկ ավելացված ժամանակում գոլի հեղինակ դարձավ Կարիմ Ադեյեմին։

Հայաստանի հավաքականը այս պարտությունից հետո մնաց 10 միավորով եւ զբաղեցնում է J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ 12 միավորով աղյուսակը գլխավորում է Գերմանիայի հավաքականը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում