Հասարակական

Ադրբեջանական զինծառայողները հրդեհել են Նորաբակ գյուղից դեպի Ազատ տանող ճանապարհի հատվածը. ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանական զինծառայողները հրդեհել են Նորաբակ գյուղից դեպի Ազատ տանող ճանապարհի հատվածը. ՄԻՊ
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման թաթոյանը հայտնում է, որ, ըստ ահազանգերի, ադրբեջանական զինծառայողները սեպտեմբերի 4-ին նորից հրդեհներ են գցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հարևանությամբ, Նորաբակ գյուղից դեպի Ազատ տանող ճանապարհի հատվածում (ադրբեջանական դիրքի անմիջական հարևանությամբ):

«Ըստ այս պահի տվյալների՝ այրվել է մոտ 40 հա արոտավայր, որի խոտը սակավության պատճառով բնակիչները հնձում են՝ որպես անասնակեր։

Ըստ ահազանգերի՝ Կութ գյուղում հրդեհի նոր օջախներ չկան. ծխացող հատվածներ են, որոնք գյուղի ուղղությունից թեքվել են ադրբեջանական դիրքերի կողմ (բայց խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքի և ՀՀ գյուղերի բնակիչների կողմից օգտագործվող կամ նրանց պատկանող հողատարածքների մասին է): Սոթք գյուղի հարևանությամբ ևս առաջացել է հրդեհի նոր օջախ:

Ադրբեջանական զինծառայողների այս արարքների հետևանքով օգոստոսի 29-ից սկսած արդեն քանի օր է ոչնչացվում են քաղաքացիական բնակիչների պատկանող արոտավայրերն ու խոտհարքները, մարդիկ զրկվում են ապրուստի աղբյուրից, ինչն իր հերթին նպաստելու է մարդկանց սոցիալական խնդիրների ավելացմանը:

Հրդեհներն իրական վտանգ են քաղաքացիական բնակչության կյանքի, նրանց ողջ սեփականության համար. եղանակային պայմաններն էլ ավելի են նպաստում տարածմանը:

Նշված ահազանգերը ստուգվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, հաստատվել են օբյեկտիվ ապացույցներով:

Հրապարակում եմ մեկ տեսանյութ: Բոլոր նյութերը սահմանված կարգով կամփոփվեն և վերլուծված կուղարկվեն միջազգային կազմակերպութուններին, ՀՀ համապատասխան մարմիններին ու ՀԿ-ներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքի իր էջում գրել է ՄԻՊ-ը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում