Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղրղզստանի նախագահին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղրղզստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին։

«Հարգելի Սադիր Նուրգոժոևի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ղրղզստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ:

Համոզված եմ, որ մեր երկրների ժողովուրդների միջև առկա փոխադարձ հարգանքի և բարեկամության լավ ավանդույթները կշարունակեն ամուր հիմք հանդիսանալ Հայաստանի և Ղրղզստանի միջև բազմակողմանի փոխշահավետ համագործակցության համար:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Չոլպոն-Ատայում ինձ ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի շուտով կյանքի կոչել մեր պայմանավորվածությունները:

Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում