Հայ Կաթողիկե եպիսկոպոսները հրավիրվել են Հռոմ Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց պատրիարք ընտրելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջին Արևելքի տարբեր քաղաքների և աշխարհի տարբեր երկրների թեմերում ծառայություն իրականացնող Հայ Կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսները սեպտեմբերի 20-ից սկսած հրավիրված են Հռոմ՝ Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք ընտրելու համար, ով կփոխարինի մայիսի 25-ին մահկանացուն կնքած Գրիգոր Պետրոս պատրիարքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է vaticannews-ը, այս մասին հայտնել է Հալեպի հայ կաթողիկների առաջնորդ և Տանն Կիլիկիո հայոց պատրիարքության թափուր աթոռի կառավարիչ Պետրոս Արքեպիսկոպոս Միրիաթյանը։

Նշվում է, որ հունիսի 22-ին հնարավոր չի եղել պատրիարք ընտրել, քանի որ թեկնածուներից որևէ մեկը չի կարողացել հավաքել ձայների երկու երրորդը, ինչպես նախատեսված է Արևելյան եկեղեցիների եկեղեցական կանոնադրության մեջ։

Պետրոս Արքեպիսկոպոս Միրիաթյանը հայտնել է, որ Հայ Կաթողիկե եպիսկոպոսները պետք է սեպտեմբերի 20-ից հավաքվեն Հռոմի Լևոնյան քահանայապետական վարժարանում, ուր սեպտեմբերի 22-ից պետք է սկսեն ընտրության նիստերը, որոնք նախագահելու է Արևելյան եկեղեցիների ժողովների կառավարիչ, կարդինալ Լեոնարդո Սանտրին։

Հայերեն Русский

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo

Թուրքիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցի մոտ հրաձգությունից հետո. վիրավորվել է առնվազն 11 մարդ

Կրեմլը նշել է, որ Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին

Պեկինը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունն իրանական ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ

Ճապոնիայում չորս մարդ է զոհվել թայֆունի հետևանքով

Հյուսիսային Կորեան նոր սպառազինության փորձարկում է անցկացրել

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար

Եմենում երկու օրվա ընթացքում մարտերի հետևանքով 154 մարդ է զոհվել