Արշակ Կարապետյանը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալին է ներկայացրել ՀՀ շուրջ ձևավորված անվտանգության միջավայրը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 27-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ շուրջ ձևավորված անվտանգության միջավայրը: Գեներալ-լեյտենանտ Կալոևը Արշակ Կարապետյանին զեկուցել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ օպերատիվ ծավալման պլանավորման խնդիրների վերաբերյալ:

Կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ շրջանակներում որոշումների կայացման և հավաքական ուժերի կիրառման մեխանիզմների կատարելագործման շուրջ։

ՀՀ այցի շրջանակներում ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալը ծանոթացել է նաև ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված հայկական ստորաբաժանումների մարտական պատրաստությանն առնչվող հարցերին:

Հայերեն العربية English Русский Türkçe

Պաղեստինի նախագահը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել ազատ արձակել բոլոր պատանդներին

Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար

Թուրքիայում ձևավորվել և այսօր էլ գործում է ապարտեիդի ռեժիմ. Թաներ Աքչամ

Հայտարարվել է Քաջարանի թունելի կառուցման և թունելին մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

Լոնդոնում մեկնարկել են Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների բանակցությունները

Վանաձորի «Բոհեմ» թատրոնը հանդես կգա Անապայում

Արաղչին Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի փոխնախագահի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Երևանում դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը

Էստոնիան պլանավորում է ռազմաբազա ստեղծել Ռուսաստանի հետ սահմանի մոտ