Տնտեսություն

Հայաստանը տնտեսական ազատության աշխարհի ինդեքսում լավացրել է իր դիրքը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը տնտեսական ազատության աշխարհի ինդեքսում լավացրել է իր դիրքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հայաստանը ևս 2 տեղով լավացրել է տնտեսական ազատության աշխարհի ինդեքսում իր դիրքը:

«Այժմ 32-րդ ենք։ Կարևոր է նաև այն, որ ԵԱՏՄ տարածքում ամրապնդում ենք ամենալավ բիզնես միջավայր ունեցող երկրի դիրքը։ Չենք գոհանում արդյունքներով, դեռ շատ բան կա լավացնելու բիզնես անելու համար, ինչը խոստացել ենք կառավարության նոր ծրագրով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում