1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեությանծրագիրը:
Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ կառավարության ծրագիրը ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագրին կողմ քվեարկեց 70 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցելու: