ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կորոնավիրուսով վարակման և մահերի դեպքերի թվի կայունացման մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման և դրա հետևանքով մահվան դեպքերի թիվը կայունացել է՝ շուրջ երկու ամսվա աճից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

«Շուրջ երկու ամիս կորոնավիրուսի վարակման նոր դեպքերի, ինչպես նաև մահվան դեպքերի աճից հետո նախորդ շաբաթ իրադրությունը կայունացել է»,- ասել է նա:

ԱՀԿ ղեկավարը, սակայն, ընդգծել է, որ այդ կայունացումը տեղի է ունեցել հիվանդացության ու մահվան դեպքերի շատ բարձր մակարդակի վրա: Մեկ շաբաթում՝ օգոստոսի 16-22-ը ողջ աշխարհում գրանցվել է վարակման 4.5 մլն և մահվան ավելի քան 68 հազար դեպք:

Հայերեն English Русский

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի

Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին

Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ

Սերգեյ Խաչատրյանի և Բժիշկների համաշխարհային նվագախմբի բարեգործական համերգի ողջ հասույթը կուղղվի շաքարային դիաբետ ունեցող երեխաների բուժմանը

Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ

2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է

Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո

Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել

Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը