Պաշտոնական

Ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է. ՀՀ վարչապետը շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակը

2 րոպեի ընթերցում

Ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է. ՀՀ վարչապետը շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ուղերձում մասնավորապես նշված է.

«Հայաստանի Հանրապետության սիրելի՛քաղաքացիներ, օգոստոսի 23-ին լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման31-ամյակը: Մեր պետության ու ժողովրդի համար պատմական այդ փաստաթուղթը, որն ընդունվեց Գերագույն խորհրդի կողմից,ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկը: Այդ փաստաթուղթըհիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդիանկոտրումկամքի վրա:

Անցած երեք տասնամյակների ընթացքում մենք անցել ենք բազում փորձությունների միջով,ունեցել ենք հաջողություններ, նաև դժվարություններ ու ձախողումներ: Ու կարևոր է ընդգծել, որ ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է և այդ կամքը պիտի արտահայտվի պետությունը և պետական ինստիտուտները կայացնելու, ուժեղացնելու մեր ամենօրյա աշխատանքում:

Մենք Անկախության հռչակագիրն ընդունած սերնդի ներկայացուցիչն ենք, և սա պատմական առաքելություն է մեզ համար՝ հաղթահարել մարտահրավերները, ամրացնել մեր պետականության հիմքերը, բարձրացնել նրա միջազգային հեղինակությունը, մեծացնել ներդրումային գրավչությունը, կերտել անսասան քաղաքացիական պատասխանատվություն ու վստահություն՝ պետության հանդեպ: Այս առաքելությունը մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության հռչակագրի 31-ամյակի կապակցությամբ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում