Ազատ ոճի երիտասարդ ըմբիշները երկու մեդալ են նվաճել ԱԱ-ում 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 2 մեդալ է նվաճել Ուֆայում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 125 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Լյովա Գևորգյանը, որը եզրափակիչ գոտեմարտում պարտվել է իրանցի Ալի Մոհամադեբրաբիմ Աքբարփուրքորդուն՝ 4:4: Մինչև եզրափակիչ Լյովա Գևորգյանը 3 վստահ հաղթանակ էր տոնել. պայքարը սկսելով որակավորման փուլից՝ նա նախ 10:0 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Շաբա Ուբորնյակին, ապա 4:0 հաշվով հաղթել էր հնդիկ Կումար Անիրուդին, իսկ կիսաեզրափակչում՝ ադրբեջանցի Այդին Ահմադովին` 10:0: 57 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալ է նվաճել Մանվել Խնձրցյանը: Նա 3-րդ տեղի համար գոտեմարտում 6:2 հաշվով հաղթել է Աբդումալիկ Կարաչովին (Ղրղզստան): Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում առաջնությանը մասնակցել են նաև Լևիկ Միքայելյանը (61 կգ), Դավիթ Մարգարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), Արմեն Մուսիկյանը (74 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ): Օգոստոսի 20-ից պայքարը սկսելու են հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի երիտասարդական հավաքականից մրցավայր են մեկնել 10 ըմբիշ՝ Գառնիկ Հովհաննիսյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գևորգ Սուքիասյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):

Հայերեն العربية Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ