Սպորտ

Արամ Հակոբյանը կմասնակցի Բարսելոնայի շախմատային մրցաշարին 

1 րոպեի ընթերցում

Արամ Հակոբյանը կմասնակցի Բարսելոնայի շախմատային մրցաշարին 

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Արամ Հակոբյանը կմասնակցի Բարսելոնայի միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Magistral Ciutat de Barcelona open» միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 150 շախմատիստ ոչ միայն Իսպանիայից, այլ նաև Հայաստանից, Հնդկաստանից, Անգլիայից, Նորվեգիայից և այլ երկրներից:

Մրցաշարում Արամ Հակոբյանը վարկանիշով 4-րդն է (2612): «Magistral Ciutat de Barcelona open»-ը բաղկացած է 9 տուրից և անցկացվում է շվեյցարական խաղակարգով: Այն կմեկնարկի օգոստոսի 18-ին և կեզրափակվի 26-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը հաղթողի համար կլինի 5000 եվրո: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնող շախմատիստները համապատասխանաբար կստանան 3000 և 2000 եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում